Մոսկվայում տեղի կունենա «Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանում բիբլիական ժամանակներից մինչ օրս» խորագրով խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - «Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանում բիբլիական ժամանակներից մինչ օրս» խորագրով խորհրդաժողովը, որը տեղի կունենա սննդամթերքի, ըմպելիքների ու հումքի «Պրոդէքսպո-2011» 18-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, կկայանա փետրվարի 7-11-ը Մոսկվայում:

Ինչպես նշվում է ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպոկենտրոն» ՓԲԸ-ի կայքում, վարպետության դասերի նպատակը լինելու է հայկական գինիների ապրանքանիշի տարածումը արտաքին շուկաներում:

Հանրապետության բարձր սոցիալական ու տնտեսական նշանակություն ունեցող խաղաղողագործության ոլորտի զարգացման և 2010թ. վարչապետ Տիգրան Սարգսյանի նախանշած Հայաստանի գինիների «ապրանքանիշի ստեղծման» շրջանակներում, խորհրդաժողովում ելույթ կունենան ՀՀ դեսպանատան, Առևտրաարդյունաբերական պալատի, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---