«Բռեյն-ռինգի» ՀՀ վարչապետի գավաթը նվաճել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի թիմը

«Բռեյն-ռինգի» ՀՀ վարչապետի գավաթը նվաճել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի թիմը

PanARMENIAN.Net - «Բռեյն-ռինգի» ՀՀ վարչապետի գավաթը նվաճել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի թիմը, որը հաղթանակ տարավ Պետական գույքի կառավարման վարչության թիմի հանդեպ: Երրորդ տեղում Արտակարգ իրավիճակների նախարարության թիմն էր: Լավագույն մասնակից ճանաչվեց Մանվել Բադալյանը Պետական գույքի կառավարման վարչության թիմից:

Շնորհավորելով մասնակիցներին ու գավաթը հանձնելով հաղթողին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրեն ուրախացնում են խաղի արդյունքները: «Անշարժ գույքի կադաստրը տարեվերջին մի շատ կարևոր նախագիծ էր ներկայացրել, որով նախատեսվում է այս տարվա ընթացքում թվայնացնել բոլոր քարտեզները, տեղեկագրերը, սեփականության վկայականները: Այսօր համոզվեցինք, որ կադաստրում կան բավարար քանակով ինտելեկտուալ կադրեր, որպեսզի հաջողությամբ իրականացնեն այս ծրագիրը»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ այս խաղի անցկացումն արդեն բարի ավանդույթ է դառնում և ցանկություն հայտնեց մյուս տարի մրցույթի մասնակիցների թվում տեսնել ոչ միայն պետական կառույցների ներկայացուցիչներին, այլ նաև լրագրողների:

Իր հերթին «Գիտակների հայկական ասոցիացիայի» ղեկավար Տիգրան Քոչարյանը հավելեց, որ մրցաշարին մասնակցել է 21 թիմ: «Հաղթող թիմերը որպես նվեր ստացան նաև գրքեր»,-նշել է նա:

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպել էին «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Մրցաշարն առաջին անգամ անց է կացվել 2010թ. որի հաղթող է դարձել ֆիանանսների նախարարության թիմը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---