2011-2012թթ. Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում կարող է սոցիալական ընդվզում տեղի ունենալ, գտնում են ամերիկացի փորձագետները

PanARMENIAN.Net - Ամերիկացի մասնագետները հրապարակել են այն 37 երկրների ցանկը, որտեղ 2011-2012թթ. կարող է սոցիալական ապստամբություն տեղի ունենալ: Ըստ փորձագետների, Վրաստանը չորրորդ տեղում է Իրանից, Շրի Լանկայից ու Ռուսաստանից հետո:

Կանզասի ու Նյու Յորքի համալսարանների պրոֆեսորները նոր մոդել են մշակել, որը թույլ է տալիս կանխատեսել սոցիալական ընդվզումներն ու բախումներն ազգային հողի վրա տարբեր երկրներում: Ըստ Կանզասի համալսարանի պրոֆեսոր Սեմ Բելի, իրենք արդեն կանխատեսել են հեղաշրջումը Թունիսում ու սոցիալական պայթյունը Իռլանդիայում, որը տեղի ունեցավ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի պատճառով, հայտնում է բելառուսական «ՄԻ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---