Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կմասնակցեն երկու դաշնակահարներ Հայաստանից

Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կմասնակցեն երկու դաշնակահարներ Հայաստանից

PanARMENIAN.Net - Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կկարողանան մասնակցել երկու դաշնակահարներ Հայաստանից: Եվրամիության Դաշնամուրի եվրոպական ծրագրի շրջանակներում մրցույթը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 15-30 Ֆրանսիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:

Ֆրանսիացի դաշնակահար Ժյուլիեն Ֆորը, որը արդեն մասնակցել է «Եվրոպական երեքշաբթիներ» համերգներին Քիշինևում (Մոլդավիա), ս.թ. հունվարի 27-ին համերգով հանդես կգա Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատանը, կատարելով Ֆերենց Լիստի, Ֆրեդերիկ Շոպենի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն նաև Երևանի Կոնսերվատորիայի երեք դաշնակահարներ` Իզաբելլա Մարությանը, Արտավազդ Համբարյանը և Աշխեն Գրիգորյանը:

Դաշնամուրի Եվրոպական մրցույթի մշակութային փոխանակումների շրջանակներում նախօրեին Դաշնամուրի Եվրոպական Մրցույթի նախագահ և Եվրամիության Դաշնամուրի եվրոպական ծրագրի համակարգող Իվ Ռոբերի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան` երկրի մշակութային և մասնավորապես դաշնամուրային հասարակայնության հետ սերտ կապեր հաստատելու նպատակով: Նախապատրաստական աշխատանքներ կձեռնարկվեն համերգներ, փոխանակումներ և մայիս ամսին վարպետության դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ, որը կվարի Դաշնամուրի Եվրոպական մրցույթի գեղարվեստական տնօրեն, ֆրանսիացի դաշնակահարուհի` Դանիել Լավալը: Այցը կտևի մինչև հունվարի 30-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---