ԲԿՄԱ-ում ամեն ինչ արվում է, որպեսզի բանակային մարզիկները լավ մարզավիճակում լինեն

ԲԿՄԱ-ում ամեն ինչ արվում է, որպեսզի բանակային մարզիկները լավ մարզավիճակում լինեն

PanARMENIAN.Net - Հայաստանի բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ) կարող են ծառայել այն մարզիկները, որոնք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում զբաղեցրել են առաջին վեց հորիզոնականները և Հայաստանի ֆուտբոլի հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԲԿՄԱ-ի մարզական հարցերի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանն ասել է, որ իրենց գլխավոր նպատակն է մարզիկների նախապատրաստումը, որոնք լավ կներկայացնեն Հայաստանն ու բանակը միջազգային մրցաշարերում: «Մեր մարզիկները մարզվում են օրը երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան: Մենք մարզասրահներ ունենք խաղարկային ու անհատական մարզաձևերի համար և 25-մետրանոց լողավազան»,-ասել է փոխգնդապետը:

Հավաքների ու մրցաշարերի ժամանակ բանակային մարզիկները գտնվում են իրենց ֆեդերացիաների հսկողության տակ, որին իր համաձայնությունն է տալիս պաշտպանության նախարարը: Մարզիկները կարող են ծառայությունից բացակայել առավելագույնը 2 ամիս: «Միակ բացառությունն արվում է ֆուտբոլիստների համար, քանի որ նրանք անընդհատ խաղում են իրենց ակումբներում ու հավաքականներում: Ձմեռային հավաքից հետո, ֆուտբոլիստները ծառայությանը կվերադառնան ապրիլի 1-ին»,-ասել է Հովհաննիսյանը:

ԲԿՄԱ-ն միշտ համագործակցում է ՀՀ տարբեր մարզական ֆեդերացիաների հետ և նրանց հետո միասին մշակում է մարզումների ժամանակացույցը, որպեսզի մարզիկները կարողանան միշտ լավ մարզավիճակում լինել և նրանց հետ համատեղ մշակում է մարզումների ժամանակացույցը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---