Էդվարդ Նալբանդյանը խորհուրդ է տվել Բաքվին փոխզիջման նախապատրաստել Ադրբեջանի հանրությանը

Էդվարդ Նալբանդյանը խորհուրդ է տվել Բաքվին փոխզիջման նախապատրաստել Ադրբեջանի հանրությանը

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ժամանակը կողմերից ոչ մեկի օգտին չի խաղում: Որքան շուտ մենք լուծենք այդ հակամարտությունը, այնքան դա շատ կբխի հակամարտության բոլոր կողմերի շահերից»-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե ժամանակը հակամարտության կողմերից մեկի օգտին է խաղում:

Նալբանդյանը նաև չի համաձայնվել, որ կողմերի դիրքորոշումները չեն մերձեցել: «Մենք նախկինում ևս մոտ ենք եղել կարգավորման, օրինակ, 2001թ., երբ բանակցություններ էին ընթանում Փարիզում: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր, այն ժամանակ ակտիվ դերակատարություն ուներ և կողմերը մոտեցել էին հանգուցալուծման: Ցավոք, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց պայմանավորվածություններից՝ այսպես կոչված պրահյան սկզբունքներից, որոնք հետագայում շարադրվեցին թղթի վրա Քի Վեսթում: Նա բացատրեց դա նրանով, թե, իբր, հանրային կարծիքն Ադրբեջանում պատրաստ չէ դրան»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ նրա, ցանկացած հակամարտության կարգավորման համար պետք է նախապես պատրաստել հանրային կարծիքը, ոչ թե կարգավորումից հետո մտածել դրա մասին: «Հանրային կարծիքը պետք չէ թեժացնել կրակին յուղ լցնելով, ինչպես դա այսօր արվում է Ադրբեջանում, այլ հարկավոր է նախապատրաստել կարգավորման, փոխզիջման»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է Russia Today-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---