ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Ադրբեջան, գրում է The Associated Press-ը

ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Ադրբեջան, գրում է The Associated Press-ը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է Ամերիկայի քաղաքացիներին Ադրբեջանից բխող ահաբեկչական սպառնալիքների մասին և խորհուրդ է տալիս նրանց ձեռնպահ մնալ այդ երկիր այցելելուց: Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, Ադրբեջանի դեսպանատունը Բաքվում հայտարարել է, որ ամերիկացի քաղաքացիների անվտանգության սպառնալիքի մակարդակն Ադրբեջանում բավականին բարձր է: Դեսպանատունը զգուշացրել է, որ ամերիկացիներն Ադրբեջանում «պետք է զգոնություն պահպանեն, հատկապես հասարակական վայրերում, որոնք ասոցացվում են արևմտյան հանրության հետ»:

Ըստ Պետդեպարտամենտի, Ադրբեջանը միջազգային ահաբեկչության համակարգող կենտրոններից մեկն է: Հենց Բաքվից է ստացվել Քենիայում ԱՄՆ դեսպանատունը պայթեցնելու ֆաքսիմիլային հաղորդագրությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---