Աշոտ Դանիելյանը սամբոյի միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Աշոտ Դանիելյանը սամբոյի միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Ղազախստանի Ուրալսկ քաղաքում մեկնարկել է սամբոյի 2011 թվականի առաջին միջազգային մրցաշարը, որը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը: Նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակների խաղարկությանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտավորել էր ընդամենը մեկ մարզիկի` մինչև 74 կգ քաշային կարգում հանդես եկող, Աշխարհի և Եվրոպայի 2010թ. չեմպիոն Աշոտ Դանիելյանին, ով անցած տարվա նույնանուն մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Այս անգամ նույնպես ստեփանակերտցի մարզիկը հաջող ելույթներ ունեցավ: Աշոտը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասավ եզրափակիչ: Հատկապես ծանր էր կիսաեզրափակիչ հանդիպումը 2009թ աշխարհի չեմպիոն Լեբեդևի հետ: Աշոտը հաղթեց, սակայն եզրափակիչ մտավ մեջքի վնասվածքով ու հանդիպելով ռուսաստանցի, աշխարհի գավաթակիր Ուալի Կուժևի հետ, համառ պայքարում զիջելով մրցակցին, կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ հարթակին:

Սամբոյի աշխարհի գավաթի հաջորդ փուլը կկայանա փետրվարին Բելոռուսում, որին նախապատրատվելու և մրցաշարի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարելու համար հայ սամբիստները 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---