Տիգրան Պետրոսյանը դարձավ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի առաջնության ավարտից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: Շախմատի ֆեդերացիայից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են, որ առաջնությանը մասնակցել են 27 շախմատիստներ:

Տիգրան Պետրոսյանը 6.5 միավորով դարձել է արագ շախմատի Հայաստանի չեմպիոն: Հրանտ Մելքումյանը 6 միավորով նվաճել է արծաթե մեդալ, երրորդ տեղը զբաղեցրել է Հայկ Վարդանյանը (6 միավոր):

Հունվարի 31-ին տեղի է ունենում Ֆիշերի վարկածով Հայաստանի առաջնությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---