Հունվարի 31-ին Երևանում կայացավ «Հայաստանի շնորհալիներ-2010» համերգը

Հունվարի 31-ին Երևանում կայացավ «Հայաստանի շնորհալիներ-2010» համերգը

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին Երևանում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կայացավ «Հայաստանի շնորհալիներ-2010» համերգը: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես են եկել անցյալ տարի հանրապետական և միջազգային մանկապատանեկան մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսներում իրենց կատարողական արվեստով հաջողության հասած մանուկներն ու պատանիները: Երեկոյին ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---