Գևորգ Խաչիկյանը IBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն է

Գևորգ Խաչիկյանը IBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն է

PanARMENIAN.Net - Նիդեռլանդահայ 22-ամյա բռնցքամարտիկ Գևորգ Խաչիկյանը (14-0-0 ԿՕ) նվաճեց IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում երիտասարդների աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը: Ինչպես հաղորդում է Championat.ru-ն, այս չեմպիոնական գոտու համար Խաչիկյանն իր ուժերը չափեց ռուս բռնցքամարտիկ Ալաուդին Մուրտազալիևի հետ (12-3-1 ԿՕ), որին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Բոլոր մրցավարները մենամարտին հատկացրած 10 ռաունդի արդյունքներով 96:94 հաշիվ ներկայացրեցին` հօգուտ Խաչիկյանի: Այդ բռնցքամարտիկների միջև մենամարտը կայացավ հունվարի 30-ին Նիդեռլանդներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---