Վարդան Մինասյան. Վրաստանի հետ մենք կխաղանք նույն կազմով և ռազմավարությամբ, ինչ Ռուսաստանի

Վարդան Մինասյան. Վրաստանի հետ մենք կխաղանք նույն կազմով և ռազմավարությամբ, ինչ Ռուսաստանի

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խաղաշրջանը կսկսի փետրվաի 6-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը 20 ֆուտբոլիստներով՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ 2011թ. առաջին հավաքը կանցկացնի Կիպրոսում: Եռօրյա մարզումներից հետո հավաքականը ընկերական խաղում կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ: Այդ ստուգողական խաղում Մինասյանը կորոշի հավաքականի լավագույն կազմը, որին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում 6 դժվարին խաղ է սպասում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վարդան Մինասյանն ասել է, որ Վրաստանի հետ խաղին կմասնակցեն բոլոր հիմնական ֆուտբոլիստները: «Դա վերջին նախապատրաստական խաղը կլինի Ռուսաստանի հետ խաղից առաջ և մենք կխաղանք նույն կազմով և ռազմավարությամբ»,-ասել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---