AEGEE. Հայաստանում մոտ 22 000 երիտասարդներ զբաղվածության խնդիր ունեն 1 փետրվարի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին հայկական զանազան բուհերի 200 ուսանողներ մասնակցեցին երիտասարդության գործազրկությանը նվիրված սեմինարին, որը կազմակերպվել էր Եվրոպական ուսանողական ֆորումի (AEGEE) կողմից, հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը: Երիտասարդների զբաղվածության խնդիրը շատ արդիական է, և շուրջ 22 000 երիտասարդ այսօր զբաղվածության խնդիր ունի: Դասընթացին մասնակցեցին ներկայացուցիչներ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնից, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD), Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդից (IREX), Erasmus Mundus փոխանակման ծրագրից և այլ կազմակերպություններից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Երիտասարդության գործազրկություն» նախագծի շրջանակներում նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեցին նաև Սոֆիա, Տիրանա, Գդանսկ, Ստամբուլ, Մոսկվա, Բարսելոնա, Թբիլիսի, Սկոպյե, Ռիգա և Իզմիր քաղաքներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |