Orange-ն առաջարկում է սիրելիների հետ ընդմիշտ խոսել անվճար

Orange-ն առաջարկում է սիրելիների հետ ընդմիշտ խոսել անվճար

PanARMENIAN.Net - Սիրո և երիտասարդության գալիք տոների առթիվ Orange-ը ներկայացնում է հատուկ առաջարկներ`սիրելիների հետ ավելի հաճախ ու ավելի երկար զրուցելու համար:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների ինչպես նոր, այնպես էլ ներկա բաժանորդները կարող են մինչև փետրվարի 19-ը ընտրել մեկ Orange համար և ընդմիշտ ամեն ամիս ստանալ 500 անվճար րոպե` նրա հետ խոսելու համար: Պարզապես անհրաժեշտ է սիրելիի համարը SMS-հաղորդագրությամբ ուղարկել 2010 կարճ համարին: Սիրելի համարն ակտիվ պահելու համար այս առաջարկից օգտվող բաժանորդները պետք է ամեն ամիս հաշիվը լիցքավորեն առնվազն 1000 դրամով: Այն բաժանորդները, ովքեր արդեն ունեն սիրելի համար, ցանկության դեպքում կարող են փոխել այն` նոր համարն ուղարկելով 2010 կարճ համարին:

«Փետրվար ամիսը սիրո ու սիրահարների ամիսն է: Ինչպես Սուրբ Սարգսի, այնպես էլ Սուրբ Վալենտինի տոները սիրված են մեր հատկապես երիտասարդ բաժանորդների կողմից, ու մենք առանձնահատուկ ուրախությամբ ենք պատրաստել այս առաջարկը նրանց համար: Բացի անվճար զանգերից` մինչև փետրվարի 19-ը Orange Խոսենք և Ամեն ամիս ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են անսահմանափակ թվով անվճար MMS-ներ ուղարկել Orange-ի բոլոր բաժանորդներին` կիսվելով լավագույն պահերով ու զգացմունքներով, ինչպես նաև Orange Աշխարհ WAP պորտալից բեռնել հատուկ թեմատիկ բովանդակություն` նկարներ, անիմացիաներ, զանգեր, java հավելվածներ և այլն», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Իմ Orange մենյուն նույնպես հագեցվել է տոնական բովանդակությամբ` զանգեր, նկարներ և այլն, և հասանելի է Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին:

Տոնական տրամադրությունը վերաբերում է նաև Orange Ինտերնետին: Մինչև փետրվարի 19-ը մեկ տարով բաժանորդագրվելով Orange Ինտերնետին ` բաժանորդներն առաջին ամսվա իրենց ինտերնետը կվայելեն անվճար և ինչպես միշտ` Ինտերնետ Հիմա մոդեմը ձեռք կբերեն ընդամենը մեկ դրամով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---