ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվել զանգ կատարել զանգը ստացող բաժանորդի հաշվին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվել զանգ կատարել զանգը ստացող բաժանորդի հաշվին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվել «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով զանգ կատարել զանգը ստացող բաժանորդի հաշվին: Ինչպես հաղորդել են ընկերության մամլո ծառայությունից, նման կերպ զանգ կատարելու համար բավական է հեռախոսահամարից առաջ հավաքել 999: Զանգը ստացող բաժանորդը տեղեկացվում է, որ զանգն ընդունելու դեպքում վճարը գանձվելու է իր հաշվից և ինքն է որոշում` պատասխանել, թե ոչ: Պատասխանելու դեպքում վճարը գանձվում է բաժանորդից ըստ իր ընթացիկ սակագնային պլանի:

Ըստ ցանկության, բաժանորդը կարող է արգելափակել կամ թույլատրել իր հաշվին կատարվող զանգերը: Դրա համար անհրաժեշտ է ուղարկել *999# հրահանգը:

«Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով կատարվող զանգերի ստացումը կարելի է կարգավորել` հավաքելով համապատասխան հրահանգներ, մանրամասները` օպերատորի կայքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---