Հայաստանի և Արցախի թանգարանները Armenia Fund USA-ից նվեր են ստացել նոութբուքեր

Հայաստանի և Արցախի թանգարանները Armenia Fund USA-ից նվեր են ստացել նոութբուքեր

PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի ավելի քան 20 թանգարաններ և մշակութային կենտրոններ Armenia Fund USA-ից նվեր են ստացել նոութբուքեր: Ինչպես հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, համակարգիչներ են հատկացվել բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսհակյանի, դերասան Մհեր Մկրտչյանի, գրողներ Պերճ Պռոշյանի, Ակսել Բակունցի տուն-թանգարաններին, Մարտունիի, Հրազդանի, Ջերմուկի և Էջմիածնի պատկերասրահներին և այլն: Համակարգիչները հագեցած են «5 մեկում» թվային մեդիա սարքավորումներով, Genuine Windows 7 օպերացիոն համակարգով:

Armenia Fund USA-ն հիմնվել է 1992-ին և «Հայաստան» հիմնադրամի 20 ստորաբաժանումներից մեկն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---