Ազատ Հովհաննիսյանը հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում 2 փետրվարի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը հաղորդել է, որ Դարչինյանի թիմը պատրաստվում է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել ևս մեկ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանի հետ: Ազատ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատել է իր անցումը պրոֆեսիոնալ բռնցքամարտ: «Սիրողական բռնցքամարտում ես լավ արդյունքների եմ հասել և որոշել եմ ցույց տալ ինձ նաև պրոֆեսիոնալ ռինգում, որն ավելի մեծ հնարավորություններ և փառք է տալիս: Ինձանով հետաքրքրվել են մի քանի փրոմոութերական ընկերություններ, որոնք դիտել են իմ մենամարտերի տեսագրությունները: Բայց ես նախընտրությունը տվել եմ Դարչինյանի թիմին, քանի որ լավ գիտեմ նրան»,- ասել է Հովհաննիսյանը: Սիրողական ռինգում Հովհաննիսյանն անցկացրել է 291 մարտ և տարել 267 հաղթանակ (194 KO): «Հովհաննիսյանը մահացու հարված ունի և նա հիանալի բռնցքամարտում է թե աջ, թե ձախ ձեռքով: Մենք պատրաստ ենք նրան լավ վճարել և լավ պայմաններ առաջարկել, ու առաջիկայում նա տեղափոխվելու է Ավստրալիա և անցկացնելու է իր առաջին պրոֆեսիոնալ մարտը տարվա կեսին»,- Նասերի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |