Կարսի «Հումանիզմի հուշարձանի» հեղինակը մտադիր է բողոքարկել քաղաքապետարանի որոշումը

Կարսի «Հումանիզմի հուշարձանի» հեղինակը մտադիր է բողոքարկել քաղաքապետարանի որոշումը

PanARMENIAN.Net - Կարսի «Հումանիզմի հուշարձանի» հեղինակ Մեհմեդ Աքսոյը մտադիր է բողոքարկել քաղաքապետարանի հուշարձանն ապամոնտաժելու որոշումը»,-հայտարարել է Աքսոյը: Ինչպես գրում է Today's Zaman-ը, քանդակագործի փաստաբան Թուրգուտ Կազանը դատարանում կբողոքարկի Կարսի քաղաքապետի որոշումը:

«Իմ հակառակորդները պնդում են, թե ես թույլտվություն չեմ ստացել հուշարձանի կանգնեցման համար: Դա ճիշտ չէ: Որոշվել է ապամոնտաժել իմ քանդակները, սակայն իմ փաստաբանը կբողոքարկի այդ որոշումը: Դա քարերի կույտ չէ: Ես չգիտեմ, որն է այս ամենի պատճառը: Այս ակտով Թուրքիան խայտառակ կլինի»,-ասել է Մեհմեդ Աքսոյը:

Կարսի քաղաքապետ Նեվզատ Բոզկուշը գտնում է, որ հուշարձանը հաստատվել է առանց անհրաժեշտ թույլտվության և Հուշարձանների պահպանության գերագույն խորհուրդը որոշել է միջոցներ ձեռնարկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---