ՀԱՄՀ-ն 2011-ին նոր ծրագրեր կիրագործի բարձրագույն կրթության ոլորտում

PanARMENIAN.Net - 2009 թվականին Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) մեկնարկեց Զբոսաշրջության ծրագիրը, որին 2010-ին հաջորդեց Առողջապահության ծրագիրը, 2011-ը կլինի Մրցունակության հիմնադրամի նոր` Կրթության ծրագրի տարին: Այն ուղղված կլինի բարձրագույն կրթության ոլորտին` մասնավորապես բուհերում հետազոտության կարողությունների զարգացմանը և կրթություն-գիտություն-տեխնոլոգիա կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, հաղորդում է ՀԱՄՀ մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2010 թվականին ՀԱՄՀ-ն նաև մտավ ակտիվ փուլ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների առումով` արտոնյալ վարկի տրամադրման պայմանագիր ստորագրելով բելգիական «KBC» բանկի հետ, որից հետո պայմանագիր ստորագրվեց ՀՀ կառավարության և բելգիական «IBA molecular» ընկերության միջև` «Ցիկլոտրոն 18/18» պրոտոնային արագացուցիչը ձեռքբերելու կապակցությամբ:

Բացի դրանից, 2011 թվականին ծրագրվում են Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարության աշխատանքները: Կկազմակերպվի նաև միջազգային սեմինար ուռուցքաբանությունում ժամանակակից խնդիրների մասին: ՀԱՄՀ-ը մտադիր է ներդրողներ գտնել առողջապահության ծրագրի մյուս փուլերի` ախտորոշման կենտրոնը և կլինիկան ստեղծելու, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի նախագծի մշակման համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---