Ռուբեն Սաֆրաստյան. Բողոքի ակցիան Անկարայում վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար

Ռուբեն Սաֆրաստյան. Բողոքի ակցիան Անկարայում վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար

PanARMENIAN.Net - Բողոքի ակցիան Անկարայում կարող է ինչ-որ չափով կապված լինել Մերձավոր Արևելքի երկրների իրադարձությունների հետ, սակայն սակավաթիվ լինելով, այն վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Չեմ կարծում, որ այս ակցիան լայն շարժման կվերածվի: Պատճառները դրա համար քիչ են՝ Թուրքիան իսլամամետ քաղաքականություն է վարում, իսկ ԱԶԿ-ն բարձր վարկանիշ ունի: Իսկ արաբական երկրների ռեժիմները ճնշում էին իսլամը և արևմտամետ էին: Պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիայում բավականին կայուն տնտեսական աճ կա: Ուստի ուսանողների ակցիաները լուրջ հետևանքներ չեն ունենա»,-ասել է Սաֆրաստյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---