Հայաստանի նախագահը Գերմանիա է ժամանել մյունխենյան համաժողովին մասնակցելու համար

Հայաստանի նախագահը Գերմանիա է ժամանել մյունխենյան համաժողովին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով 47-րդ մյունխենյան համաժողովը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Մյունխենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարևորագույն մի շարք հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական հատվածում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Օրակարգային հարցերի շարքում այսօր համաժողովի մասնակիցները քննարկում են նաև գլոբալ կայունության և անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրները:

Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, զգալի թվով միջազգային կազմակերպություններ, արտաքին գործերի և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---