2010-ին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը 2009-ի համեմատ աճել է 7,9%-ով 4 փետրվարի 2011 - 20:28 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը 2009-ի համեմատ աճել է 7,9%-ով (15 477 հանցագործություն 2010-ին` 14 339-ի դիմաց 2009-ին), հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: Ինչպես ասվում է ՀՀ Ոստիկանության կոլեգիայում Ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանի` 2010 թվականին օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետվության մեջ, հանցագործությունների թվի աճը հիմնականում բացատրվում է նրանով, որ 2010 թվականին գրանցվել է նախորդ տարիներին իրագործված 3933 հանցագործություն: Նա ավելացրել է նաև, որ շարունակվում է ակտիվ պայքարը լատենտային հանցագործությունների և կատարված հանցագործությունների գրանցումը կոծկելու արատավոր պրակտիկայի դեմ: Ընդ որում` կոլեգիայում նշվել է, որ 2010 թվականին գրանցվել է ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների թվի նվազում 2,1%-ով (2009-ին` 5417, 2010-ին` 5304): Կոլեգիայի նիստին ներկա էր նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |