2010թ. Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում ՏՏ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 1.7 տոկոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ էկոնոմիկայի մամլո ծառայությունում: Միևնույն ժամանակ, շրջանառությունը ՏՏ ոլորտում կազմել է 150 մլն դրամ, ինչը 15,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ (129,9 մլն դոլար): Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 5 հազար մարդ, այդ ոլորտում գործում է 197 ընկերություն:

Մինչդեռ, ՏՏ ոլորտի զարգացմանը 2011թ. հատկացվել է նույնքան, որքան 2010թ.՝ 80 մլն դրամ: 2009-ին այդ ոլորտին կառավարությունը հատկացրել է 200 մլն դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---