Հայ զինվորների մարտական ոգին կբարձրանա հայրենասիրական երգերի ու պարերի օգնությամբ![]() 5 փետրվարի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Արցախի զորամասերում տարածվել է ազգային ազատագրական երգերի ու պարերի ձայնագրություններով տեսասկավառակը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայատարել է «Սասուն» ազգագրական երգի-պարի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը: «Սկավառակում ներառված են հայրենասիրական բնույթի 12 ստեղծագործություն` Արաբոյի երգը, Գևորգ Չավուշին նվիրված երգ, Քերծին, Յարխուշտան և այլ»,-ասել է Մանուկյանը: Ըստ նրա, այս ակցիայի նպատակն է ամրապնդել հայ զինվորի հայրենասիրական ոգին, «յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանությունն իր կոչումն է»,-ասել է Մանուկյանը: «Նարոտ կարոտ» 2 հազար նմուշ տպաքանակով տեսասկավառակը տարածվել է զորամասերում փետրվարի 3-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |