Դոնի Ռոստովում ստեղծվել է Ռուս-հայկական տեղեկատվական և մշակութային-լուսավորչական կենտրոն

PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում ստեղծվել է «Հարավային դաշնային շրջանի ռուս-հայկական տեղեկատվական-վերլուծական և մշակութային-լուսավորչական կենտրոն» ոչ առևտրային գործընկերությունը, որը սերտորեն համագործակցելու է Ռուսաստանի և Հայաստանի պետական և հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ:

«Հարավային դաշնային շրջանի ռուս-հայկական տեղեկատվական-վերլուծական և մշակութային-լուսավորչական կենտրոնի» նպատակներն են` աջակցել մշակութային-լուսավորչական, պատմական, տեղեկատվական, սոցիալական և տնտեսական կապերի ամրապնդմանը հայկական սփյուռքի, ՌԴ հարավային դաշնային շրջանի և ՀՀ միջև, նպաստել ազգային ինքնության, ավանդույթների, մշակույթի, լեզվի պահպանմանը, հայ և ռուս ժողովուրդների պատմամշակութային ժառանգության հարստացմանը և պահպանմանը, ազգային հեղինակության, պատմական հուշարձանների պահպանությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---