Դերսիմի հայերը աստիճանաբար վերադառնում են ազգային արմատներին 7 փետրվարի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Դերսիմի հայերը աստիճանաբար վերադառնում են ազգային արմատներին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Դերսիմի հայերի միության ղեկավար Միհրան Գյուլտեկինը, գոյության 3 ամսում շուրջ 80 մարդ է անդամակցել Դերսիմի հայերի միությանը, կողմնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի: «Մեր միության նպատակն է օգնել Դերսիմի հայերին վերադառնալ ազգային արմատներին, կրկին քրիստոնեություն ընդունել, պահպանել Դերսիմում պահպանված հայկական հուշարձանները»,-ասել է միության ղեկավարը: Ինչպես նշել է Գյուլտեկինը, չնայած նրան, որ Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում միության գործունեությանը, չեն հետապնդում Դերսիմի հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ արմատներին, այնուամենայնիվ, ըստ Գյուլտեկինի, Հայոց ցեղասպանության սարսափը դեռ ապրում է նրանց հոգում: Բացի այդ, վարչապետ Էրդողանի հայտարարություններն ու իսլամիստական տրամադրությունները, որոնք տարածում է իշխող ԱԶԿ-ն, նույնպես խանգարում են հայերին բացահայտ խոսել իրենց ազգային պատկանելության մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |