Ռաուֆ Ռաջաբով. Ադրբեջանում առկա է պրագմատիկ և կազմակերպված ընդդիմության բացակայության խնդիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում շատ սուր է կանգնած պրագմատիկ, գաղափարապես միասնական ու կազմակերպված, սակայն ոչ ծայրահեղական ընդդիմության հարցը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, Third View տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ռաուֆ Ռաջաբովը:«Անկասկած, քաղաքակիրթ պետության քաղաքական համակարգը կարող է զարգանալ միայն պրագմատիկ ընդդիմության առկայության դեպքում: Վերջերս ԵԱՀԿ-ն հրապարակեց Ադրբեջանում 2010թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: Կարծում եմ, որևէ բան հավելելու կարիք չկա: Կարող եմ ասել միայն, որ դրական պահերի հետ մեկտեղ շատ էին նաև բացասականները»,-ասել է ադրբեջանցի փորձագետը:

Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ադրբեջանական ընդդիմությունը կձևավորվի երիտասարդ, առաջադեմ, եվրաինտեգրման ձգտող քաղաքացիների հաշվին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---