UCom-ի բաժանորդները զրկվել են ինտերնետից ծրագրային ապահովման թարմացման պատճառով

UCom-ի բաժանորդները զրկվել են ինտերնետից ծրագրային ապահովման թարմացման պատճառով

PanARMENIAN.Net - UCom ընկերության 500 բաժանորդներ զրկվել են ինտերնետ-կապից ժամը 12:00-15:00 ընկած հատվածում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության վաճառքի գծով տնօրեն Արամ Բարսեղյանը: Նրա խոսքերով, կապի հետ կապված խնդիրներ են ծագել ծրագրային ապահովման թարմացման պատճառով: «Այդ խնդիրը նախատեսված չէր, ուստի ընկերությունը չի հասցրել նախազգուշացնել իր բաժանորդներին հնարավոր անհարմարությունների մասին»,- ասել է նա: Ընկերության տվյալների համաձայն, տվյալ պահին կապը վերականգնվել է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---