Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրո կհատկացնի երևանյան մետրոյի արդիականացմանը10 փետրվարի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավորները փետրվարի 10-ին 80 «կողմ», 0 «դեմ» և 8 «ձեռնպահ» ձայներով վավերացրել են Եվրոպական ներդրումային բանկի հետ «Երևանյան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի վերակառուցման առաջին փուլի մասին համաձայնագիրը: Համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ համաձայնագրին համապատասխան, որը ստորագրվել է 2010-ի օգոստոսի 10-ին, Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրո է հատկացնելու երևանյան մետրոյի արդիականացմանը: Նրա խոսքերով, ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012թ. վերջում: Միջոցները կուղղվեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգմանը, երկաթուղային գծերի վերականգնմանը, էլեկտրական համակարգի տարրերի վերականգնմանը: Կփոխարինվեն նաև տեխնիկական գնացքներն ու պոմպակայանները: Դրա հետ կապված` Արամյանը հիշեցրել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված 5 մլն դոլարը ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման մասն է: Եվս 5-ական մլն եվրո տրամադրելու են ՎԶԵԲ-ը և ԵՄ գործընկերության ներդրումային հիմնադրամը:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |