Վրաց հարձակվող. Հայաստանի հավաքականի հանդեպ հաղթանակը վստահություն ներշնչեց մեզ

Վրաց հարձակվող. Հայաստանի հավաքականի հանդեպ հաղթանակը վստահություն ներշնչեց մեզ

PanARMENIAN.Net - Վրաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իաշվիլին, որը փետրվարի 9-ին առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում, խոստովանել է, որ այդ հաղթանակը վստահություն ներշնչեց նրանց իրենց ուժերի հանդեպ:

«Դա 9-րդ խաղն էր, որտեղ մենք չզիջեցինք մրցակցին, սակայն, խաղն, ընդհանուր առմամբ անորակ էր՝ որոշ ֆուտբոլիստներ վատ մարզավիճակում էին: Կաշխատենք, որպեսզի նման բան չլինի Խորվաթիայի հետ խաղում: Անշուշտ, Հայաստանը ևս թույլ մրցակից չէ, նա կարողացավ վստահաբար հաղթել Սլովակիայի հավաքականին»,-մեջբերում է հարձակվողին worldsport.ge-ն:

Վրաստանի հավաքականը մարտի 26-ին իր դաշտում կընդունի F խմբի առաջատար Խորվաթիայի հավաքականին, իսկ Հայաստանի հավաքականը կխաղա այդ օրը B խմբի առաջատարի՝ Ռուսաստանի հետ: Հայաստանի ու Վրաստանի հավաքականները երրորդ տեղն են զբաղեցնում EURO-2012-ի ընտրական փուլի իրենց խմբերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---