Եգիպտոսի ազգային թանգարանից գողացել են Թութանհամոնի 2 արձանները

Եգիպտոսի ազգային թանգարանից գողացել են Թութանհամոնի 2 արձանները

PanARMENIAN.Net - Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Կահիրեի Եգիպտական ազգային թանգարանից գողացել են 18 պատմական նմուշներ, այդ թվում` Թութանհամոնի երկու արձանները, իր բլոգում հայտնել է Եգիպտոսի հնությունների գործերով պետական նախարար Զախի Հավասը:

Նախարարի խոսքերով, կորուստը նկատվել է այն բանից հետո, երբ Եգիպտական թանգարանի աշխատակիցները բողոքի զանգվածային ակցիաներից հետո նրան ներկայացրել են ցուցանմուշների գույքագրման վերաբերյալ զեկույց: Աշխարհահռչակ թանգարանից անհետացել են Նեֆերտիտիի հուշարձանը, էլ Տել Ամարնա բնակավայրից գրագրի արձանիկը, որտեղ գտնվում էր փարավոն Էհնաթոնի պալատը և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---