2010-ն ամենահաջող տարին էր ԱՐՄԵՆԱԼ գործարանի գոյության ընթացքում

2010-ն ամենահաջող տարին էր ԱՐՄԵՆԱԼ գործարանի գոյության ընթացքում

PanARMENIAN.Net - 2010 թվականը դարձավ ամենահաջողը ԱՐՄԵՆԱԼ գործարանի գոյության ողջ ընթացքում: Արտադրվեց 24 642 տոննա արտադրանք, որն 14,7 տոկոսով գերազանցեց 2009 թ. մակարդակը (21,5 հազար տ): Գործարանի ստեղծման պահից` 2000 թվականից, արտադրության տարեկան ծավալը մեծացել է ավելի քան 30 անգամ: Հայաստանի արտահանման մեջ ձեռնարկության մասնաբաժինը գերազանցում է 8% -ը, իսկ ՀՆԱ-ի մեջ` մերձենում է 1 տոկոսին, հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը: Ինչպես վկայում է Հայաստանի խոշորագույն ընկերությունների հաշվետվությունների վերլուծությունը, որը կատարում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ԱՐՄԵՆԱԼ-ը մշտապես տեղ ունի 5-7 առավել բարեխիղճ և արդյունավետ արտահանողների և հարկատուների շարքում: 2010 թ. արդյունքներով գործարանն առաջին անգամ պետբյուջե է փոխանցել 1 մլրդ դրամից ավելի գումար (1 մլրդ 53,5 մլն դրամ), ապահովելով այս ցուցանիշի աճն գրեթե 35 տոկոսով, իսկ սոցիալական ապահովագրության հանրապետական հիմնադրամին փոխանցվել է 247,6 մլն դրամ` (ավելի քան 2 անգամ աճ):

Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվում է աշխատավարձի աճով` շնորհիվ աշխատանքի վարձատրության հիմնադրամի կառուցվածքի փոփոխության և անձնակազմի թվաքանակի օպտիմալացման: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ այնպիսի ամսական աշխատավարձով, որը 2010 թվականին կազմում էր գրեթե 250 հազար դրամ, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2009 թվականի համանման ցուցանիշը և գրեթե 2,25 անգամ բարձր է Հայաստանյան միջին աշխատավարձից: Գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովի գնահատմամբ. «Կան բոլոր նախադրյալները, որպեսզի 2011 թվականին ԱՐՄԵՆԱԼ-ը հասնի արտադրության առավել քան 26 հազար տոննա մակարդակին»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---