Հայաստանում հուշարձանների պահպանության համար չնչին գումարներ են հատկացվում14 փետրվարի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հուշարձանների պահպանության համար տարեկան հատկացվող գումարի չափը չի հասնում 1 միլիոն դոլարի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Նրա խոսքով պետբյուջեից հատկացվող գումարը տարեկան կազմում է մոտ $ 500 - 700 հազար, ինչը, ըստ Սողոմոնյանի, բավարար է միայն մեկ հուշարձան վերականգնելու համար: «Եթե Հայաստանի կառավարությունը տարեկան տրամադրի գոնե $ 10 մլն, հավաստիացնում եմ, որ տարեկան 10 հուշարձան կվերականգնվի», - նշում է մասնագետը: Համեմատության համար Սողոմոնյանը ուշադրությունը սևեռեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը հուշարձանների վերականգման համար ամեն տարի հատկացնում է ավելի քան $ 90 մլն: Նշենք, որ փետրվարի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը իրենց պատրաստակամությունը արտահայտեցին համագործակցելու հուշարձանների վերականգնման բնագավառում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |