Հայկական կողմը շուրջ 100 մլն դոլար կներդնի Իրան-Հայաստան նավթատարի կառուցման մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Նավթատարը թույլ կտա Հայաստանին նավթամթերք ստանալ ոչ միայն Իրանի նավթազտարաններից, այլ նաև Պարսից ծոցից, որտեղ այսօրվա դրությամբ գտնվում է աշխարհում թվով երկրորդ բորսան, որտեղ վաճառվում է տարբեր որակի նավթամթերք: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ էներգետիկայի ու բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը:

Այդ համատեքստում նախարարը պարզաբանել է, որ Հայաստանը կկարողանա օգտվել բորսայում գործող գներից, որոնք զգալիորեն տարբերվում են միջերկրածովյին գներից և զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը:

Ինչ վերաբերում է ներդրումներին տնտեսական տեսակետից շահավետ նախագծում, ապա, ըստ Արմեն Մովսիսյանի, ներդրողներ կգտնվեն, հնարավորո է նաև ֆինանսավորում Հայաստանի պետական միջոցների հաշվին: Արմեն Մովսիսյանը հայտնել է նաև, որ նավթատարի շինարարությունը Հայաստանի տարածքում կֆինանսավորի հայկական կողմը, իսկ Իրանի տարածքում՝ իրանական կողմը:

Նավթատարի շահագործման մասին պայմանագիրը կկնքվի 25 տարով: Ինչպես հայտնել է նախարարը, Հայաստանի ներքին սպառման պահանջարկը կազմում է տարեկան 400 հազար տոննա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---