Դավիթ Նալբանդյանը Copa Claro առաջնության 1/8 եզրափակիչ է դուրս եկել

Դավիթ Նալբանդյանը Copa Claro առաջնության 1/8 եզրափակիչ է դուրս եկել

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ATP Copa Claro առաջնությունում հաջող է մեկնարկել: Նրա մրցակիցը Պոտիտո Ստարասն էր, որին Նալբանդյանը հաղթեց երկու սեթերում` 6:4, 6:4 հաշվով:

Ինչպես հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը, արգենտինահայ թենիսիստն առաջին իսկ սեթում խաղն իր ձեռքը վերցրեց: Երկրորդ սեթում երկու թայ-բրեյք վերցրեց և հանդիպման ելքը հօգուտ իրեն լուծեց:

Սա թենիսիստների չորրորդ խաղն էր պաշտոնական հանդիպումների շրջանակում և Նալբանդյանն առջևում է 4:0 հաշվով:

1/8 եզրափակչում Նալբանդյանն իր ուժերը կչափի Խուան Պաբլո Բրժեժիցկու (Արգենտինա) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---