Արա Նռանյանը չի բացառել Հայաստանում սոցիալական խռովությունների հնարավորությունը

Արա Նռանյանը չի բացառել Հայաստանում սոցիալական խռովությունների հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում հնարավոր են սոցիալական խռովություններ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունն իր գործողություններով առաջացրել է բնակչության լայն շերտերի դժգոհությունը:

«Ժողովրդական դժգոհության աճող ալիքը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների»,- ասել է պատգամավորը և հավելել, որ եթե 2012-ին ազգաբնակչության կյանքում դրական փոփոխություններ չլինեն, ապա ժողովրդական դժգոհությունը կարող է լրջորեն ազդել ընտրությունների վրա: Այդ առումով Նռանյանն ընդգծել է, որ 2012-ը կարող է դառնալ բեկումնային:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---