Հայաստանի ավտոապահովագրման շուկան ռեկորդներ է գրանցում` առաջ անցնելով Ռուսաստանից և Եվրոպայից

Հայաստանի ավտոապահովագրման շուկան ռեկորդներ է գրանցում` առաջ անցնելով Ռուսաստանից և Եվրոպայից

PanARMENIAN.Net - Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարը` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը, փետրվարի 16-ին ամփոփել է 2011-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի արդյունքները: «Օրենքի կատարման առաջին և հիմնական խնդիրը կայացել է. մեկ ամիս անց Հայաստանում արդեն ապահովագրվել է ավտոտրանսպորտային միջոցների 80 տոկոսը»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը: Միաժամանակ, նա հավելել է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն այդ ցուցանիշը կազմում է շուրջ 90 տոկոս:

Դրա հետ կապված` Ռաֆայել Մինասբեկյանն ընդգծել է, որ «Հայաստանը ռեկորդներ է գրանցում` առաջն անցնելով Ռուսաստանից, Կենտրոնական, Արևելյան և Արևմտյան Եվրոպայից» ԱՊՊԱ կատարման տեմպերով: Ընկերության փոխնախագահի կարծիքով, այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի օրինապաշտ են: Ընկերության ներկայացուցիչն օրինակի համար նշել է, որ Ռուսաստանում օրենքի իրագործման համար 2002-ին պահանջվել է մեկ տարի:

Ինչ վերաբերվում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանը, ապա ԱՊՊԱ մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքել է 120 000 պայմանագիր, ինչը կազմում է ԱՊՊԱ պայմանագրերի 36 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---