Արա Նռանյան. Հայաստանի կառավարության քայլերը բարձրացնում են գնաճի ռիսկը

Արա Նռանյան. Հայաստանի կառավարության քայլերը բարձրացնում են գնաճի ռիսկը

PanARMENIAN.Net - Գնաճի նվազեցմանը միտված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցները հանգեցնում են գնաճային ռսիկի բարձրացման: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանը: Ըստ նրա, համաշխարհայնի շուկայում պարենամթերքի գնաճի պայմաններում կառավարության քայլրեն, ուղղված բնակչության գնողունակության նվազեցմանը, չեն կարող հաջողություն ունենալ:

Ինչպես նշել է պատգամավորը, եթե Հայաստանը ցանկանում է զարգացած երկիր դառնալ, ապա պետք է շեշտը դնի արտադրության զարգացման վրա, ինչպես նաև սովորի ապրել գնաճի պայմաններում: Պատգամավորը հավելել է, որ գնաճի դեմ հարկավոր է պայքարել պետական ռեզերվի օգնությամբ, ինչին Հայաստանի կառավարությունը ուշադրություն չի դարձնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---