«Apaga Technologies»-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի հանձնումը միայն տեխնիկական անհրաժեշտություն է

«Apaga Technologies»-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի հանձնումը միայն տեխնիկական անհրաժեշտություն է

PanARMENIAN.Net - «Apaga Technologies» ընկերության հսկիչ փաթեթների հանձնումը, որոնք պատկանում են Միշել Դավուդյանին, մեկ այլ մարդու չի ազդի ընկերության գործունեության վրա: Ինչպես հայտարարել են PanARMENIAN.Net ի թղթակցին ընկերությունից, այդ որոշումն ընդունվել է բաժնետերերի կողմից` ելնելով ընկերության շահերից, և տեխնիկական անհրաժեշտություն է: Ընկերությունը նաև հավաստիացնում է, որ Միշել Դավուդյանը շարունակելու է ղեկավարել ընկերությունը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստի ընթացքում հաստատել է «Apaga Technologies» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսի հանձնումը, որոնք պատկանել են Միշել Դավուդյանին, ՀՀ քաղաքացի Միշա Անտոնյանին:

2007-ին հիմնված ընկերությունը տրամադրում է տեղեկատվական անվտանգության ծառայություններ` աուդիտ, ՏՏ-խորհրդատվություն, համակարգերի և ցանցերի նախագծում և հաստատում, ինչպես նաև բանկերի, վարկային կազմակերպությունների համար բացառիկ ծրագրային լուծումներ և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---