Դավիթ Ջամալյան. Բաքուն ամեն կերպ փորձում է խանգարել հայ-իրանական համագործակցությանը, սակայն դա նրան չի հաջողվի

Դավիթ Ջամալյան. Բաքուն ամեն կերպ փորձում է խանգարել հայ-իրանական համագործակցությանը, սակայն դա նրան չի հաջողվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ծավալված հակաիրանական հիստերիան կոչված է խոչընդոտելու հայ-իրանական համագործակցությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, հայ-իրանական համագործակցությունը լուրջ մտավախություն է առաջացնում Բաքվում, քանի որ կարող է խանգարել Ադրբեջանի վարած Հայաստանի շրջափակման քաղաքականությանը: Նա հավելել է, որ այժմ Ադրբեջանը փորձում է Իրանի դեմ օգտագործել թուրքական գործոնը Իրանում, ազդել իսլամական աշխարհում Իրանի հեղինակության վրա՝ մեղադրելով նրան քրիստոնյա Հայաստանին աջակցելու համար:

Ջամալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմավարությունը դատապարտված է ձախողման, քանի որ Իրանն այն երկիր չէ, որը ենթարկվում է արտաքին ճնշումներին, որի վառ վկայությունն են ԱՄՆ ապարդյուն փորձերը միջուկային ծրագրի հարցում: Իր հերթին իրանագետ Մհեր Բաղդասարյանն ասել է, որ Իրանն արդեն իսկ պատասխան գործողություններ է ձեռնարկում, որի վկայությունն է իսլամական գործոնի ուժեղացումն Ադրբեջանում:

Արդեն որերորդ շաբաթն է ադրբեջանցիները «ահազանգում են» Հայաստանի ու Իրանի զարգացող հարաբերությունների մասին: Պարբերաբար Բաքվում և Անկարայում հակաիրանական ցույցեր են տեղի ունենում, որոնց նպատակն է ստիպել Թեհրանին երես թեքել Երևանից: Ենթադրություններ են հնչում, որ Իրանի դեմ բոլոր ակցիաները բացատրվում են Բաքվի մտավախություններով: Ադրբեջանում աճում է իսլամի ազդեցությունը, Բաքվում վախենում են, որ Իրանը կարող է առաջիկայում իսլամական հեղափոխություն հրահրել Ադրբեջանում:

Մինչդեռ, Իրանի նախագահ Ահմադինեժադը մտադիր է այցելել Երևան: Ի պատասխան ՀՀ նախագահը կայցելի Իրան, որտեղ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նովրուզին նվիրված միջոցառումներին: Ակնկալվում են նաև խորհրդարանների խոսնակների և այլ պաշտոնյաների փոխադարձ այցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---