Մոսկվայի քաղաքային դատարանն Աշոտ Եղիազարյանի ձերբակալությունը օրինական է ճանաչել

Մոսկվայի քաղաքային դատարանն Աշոտ Եղիազարյանի ձերբակալությունը օրինական է ճանաչել

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հեռակա կալանքը: Նրան մեղադրում են խոշոր չափերի խարդախության մեջ, հաղորդում է «Ռադիո Մայակը»:

Պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցվել է ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասի համաձայն` «խարդախություն», որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում: Նա, ԶԼՄ-ների տվյալներով, բնակվում է ԱՄՆ-ում:

Անցյալ տարվա նոյեմբերին Քննչական կոմիտեն Եղիազարյանի նկատմամբ հայտարարել է դաշնային, իսկ դեկտեմբերի վերջին` միջազգային հետախուզում: Պետդուման ավելի վաղ զրկել է Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---