Մեկնարկում են Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված միջոցառումները

Մեկնարկում են Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Այս տարի լրանում է Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը: Այդ կապակցությամբ ԵՊՀ-ն նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Հոբելյանական հանդիսությունների շարքը կմեկնարկի փետրվարի 17-ին` Մաշտոցի մահվան օրը (440 թ.):

Միջոցառման ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես կգան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը եւ Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ասվում է ԵՊՀ մամլո հաղորդագրության մեջ:

Միջոցառման ընթացքում կցուցադրվի «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի ֆիլմը (հեղինակ` Արտակ Մովսիսյան), որի նկարահանումների զգալի մասը իրականացվել է Արեւմտյան Հայաստանում, այդ թվում` նաեւ Մաշտոցի ծննդավայր Հացեկաց գյուղում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---