«ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակներում մարտ ամսին երկու մրցույթ կանցկացվի

«ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակներում մարտ ամսին երկու մրցույթ կանցկացվի

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին և 5-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում տեղի կունենան «Գծին հետևող ռոբոտ» և «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցույթները, որոնց մասնակցում են 9 թիմ, 5-ը` «Գծին հետևող», 4-ը` «Իրեր տարբերակող և դասակարգող»-ին: Մրցույթներին մասնակցում են ոչ միայն ուսանողներ, այլ նաև դպրոցականներից կազմված թիմեր: Այս տարի ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորությունը ստանձնել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, իսկ տեխնիկական հովանավորն է «Հուրնեթ» ընկերությունը:

2011 թվականին ԱրմՌոբոտիքսի շրջանակներում կիրականացվեն նաև հետևյալ ծրագրերը:

2010թ. «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակներում ստեղծվեց համանուն ակումբ, որի նպատակն է համախմբել տեխնոլոգիական ոլորտով և ռոբոտաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին: Ակումբն անցկացվում է 2 շաբաթը մեկ անգամ, հանդիպումներին մասնակցում են շուրջ 40 ուսանողներ:

Դպրոցներում «ԱրմՌոբոտիքս»-ի խմբակներ բացելու վերաբերյալ արդեն ձեռք է բերվել համագործակցություն 5 կրթահամալիրների հետ, որոնք են` Քվանտ, Օհանյան, Պոլիտեխնիկի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի, Անանիա Շիրակացի կրթահամալիրները:

Այս տարի նախատեսվում է ցուցադրություններ կազմակերպել կրթահամալիրներում և Երևանի զբոսայգիներում:

Կկազմակերպվեն նոր մրցույթներ. աշնանը տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթ, որի գրանցումը կհայտարարվի փետրվարի 25-ից, իսկ տարվա վերջին կհայտարարվի նաև Անօդաչու թռչող սարքերի մրցույթի գրանցումը, որին նախապատրաստվելու համար կանցկացվեն նաև աէրոդինամիկայի, ավիամոդելավորման դասընթացներ, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

2008թ. սկսած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Միջոցառումն իրենից ներկայացնում է մրցույթ երիտասարդ ինժեներներից բաղկացած մի քանի թիմերի միջև, որոնք մրցում են միմյանց հետ իրենց կողմից նախագծված և պատրաստված ռոբոտներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---