Թորգոմ Սարուխանյանի սպանության փաստով Ստեփանակերտում երեք զինծառայող է ձերբակալվել19 փետրվարի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Զինծառայող Թորգոմ Սարուխանյանի սպանության փաստով Ստեփանակերտում երեք զինծառայող է ձերբակալվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապի ավագ սպա Մերի Սարգսյանը, ձերբակալվել են ենթասպա Վիլhելմ Ենգիբարյանը, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանն ու շարքային Ռոբերտ Բադալյանը: Ենգիբարյանին ու Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 375 հոդվածի առաջին մասով (իշխանության չարաշահում և պաշտոնեական լիազորությունների գերազանցում), իսկ Բադալյանին՝ ՀՀ ՔՕ 38-375 հոդվածների առաջին մասով (զինծառայողների միջև կանոնադրական հարաբերությունների խախտում): Թորգոմ Սարուխանյանը զոհվել է փետրվարի 12-ին հրազենային վերքից Ստեփանակերտի զորամասերից մեկում: Զինծառայողի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |