Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հանդես կգան ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլում

Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հանդես կգան ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլում

PanARMENIAN.Net - Շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը (2475) և Էլինա Դանիելյանը (2454) փետրվարի 22-ից մարտի 5-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում մասնակցելու են ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլին:

Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստներ` Համպի Քոներուն (Հնդկաստան, 2607), Նանա Ձագնիձեն (Վրաստան, 2550), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա, 2546), Պիա Կրամլինգը (Շվեդիա, 2516), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան, 2502), Չժու Չենը (Քաթար, 2495), Մարի Սեբագը (Ֆրանսիա, 2489), Սյույ Յույհուան (Չինաստան, 2484), Բատույագ Մոնղոնտուլը (Մոնղոլիա, 2410) և Մարթա Ֆյերոն (Էկվադոր, 2353):

Պարտիաները սկսվելու են փետրվարի 22-ին, 27-ը հանգստյան օր է: Մրցաշարի հաղթողը ստանալու է 6500 եվրո, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---