2011-ի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն ավելացել է 2.3 տոկոսով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2011-ի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 321.6 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 2.3 տոկոսով:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 66.3 մլն դոլար` ավելանալով 21.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 255.3 դոլար` կրճատվելով 1.7 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2011-ի հունվարին կազմել է 189 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---