2012-ին հայկական ՏՏ ընկերությունների մասնակցությունը CeBIT-ին կֆինանսավորի ՀՀ կառավարությունը

2012-ին հայկական ՏՏ ընկերությունների մասնակցությունը CeBIT-ին կֆինանսավորի ՀՀ կառավարությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է աջակցել ՏՏ ընկերություններին (UITE), որոնք 2012-ին ցանկանում են մասնակցել CeBIT խոշորագույն միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը: Այս տարի ցուցահանդեսում առանձին ստենդի վրա ներկայացվելու է միայն «Նորք» հայկական տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, LimeTech ընկերությունը չի ներկայացվելու առանձին տաղավարով, մասնակցելու է որպես այցելու, հնարավոր է, որ CeBIT-ին մասնակցի նաև Macadamian ընկերությունը:

2011-ի սկզբին UITE-ն սկսել է CeBIT-2011-ի հայտերի ընդունելությունը, որի արդյունքում ընդունվել է ավելի քան 20 հայտ:Սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ ընկերությունները պետք է իրենք ֆինանսավորեն իրենց մասնակցություն պետական ֆինանսավորման բացակայության պատճառով:

Տարբեր տարիների Հայաստանը CeBIT-ում ներկայացրել են «Ալգորիթմ սերվիս», Bi Line, CQG, E-Soft, Instigate, ISMA, L-Soft, Smart Systems, Viasphere Technopark, Sourcio, Memcosoft, AHTC, Fluger, AIT Systems, Softmaster, EIF, E-Dram, CIT, TIB, Synergy, Armenian Software, Dino Systems ընկերությունները: Միջոցառումը, որն անցկացվում է 1986-ից, ամեն տարի հավաքում է 700 000 այցելու և 6500 մասնակից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---