Չնայած ԵԽ մերժմանը` Հայաստանը հանդես է գալիս Եվրանեսթին Բելառուսի մասնակցության օգտին

Չնայած ԵԽ մերժմանը` Հայաստանը հանդես է գալիս Եվրանեսթին Բելառուսի մասնակցության օգտին

PanARMENIAN.Net - Հայաստանը հանդես է գալիս ԵՄ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովին՝ Եվրանեսթին Բելառուսի մասնակցության օգտին:Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Մենք կարծում ենք, որ Բելառուսի նկատմամբ կիրառվում են երկակի չափանիշներ, և հենց այդ պատճառով մեր պատվիրակությունը հանդես է եկել Մինսկի օգտին:

Ժողովրդավարության տեսանկյունից Ադրբեջանը նույնպես չի համապատասխանում Եվրոպայի կողմից հայտարարված չափանիշներին: Լուկաշենկոյի օրինակով, Իլհամ Ալիևը նույնպես մտադիր է մշտապես առաջադրել թեկնածությունը նախագահի պաշտոնում, բայց ինչո՞ւ Եվրոպան ցանկանում է աշխատել Բաքվի հետ, իսկ Մինսկի հետ` ոչ: Միգուցե այն պատճառով, որ Բելառուսը նավթ չունի՞»,- նշել է պատվիրակության ղեկավարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---