Մարտին Բրյուսելում վերջապես տեղի կունենա Եվրանեսթի առաջին նիստը

Մարտին Բրյուսելում վերջապես տեղի կունենա Եվրանեսթի առաջին նիստը

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2011-ի մարտին Բրյուսելում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Եթե անակնկալներ չլինեն, ապա նիստը տեղի կունենա մարտին: Եվրանեսթի առաջին նիստի բացման արարողությանը կմասնակցեն ԵԽ նախագահը և «Արևելյան գործընկերության» 5 երկրների խորհրդարանների խոսնակներ»,- ասել է Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնել է պատվիրակության ղեկավարը, ամեն տարի Եվրանեսթն անցկացնում է մեկ լիագումար նիստ, որը կայանալու է կամ Բրյուսելում կամ «Արևելյան գործընկերության» 5 անդամ երկրների մայրաքաղաքներում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---