Բաքուն որոշել է դուրս գալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործընթացի՞ց

Բաքուն որոշել է դուրս գալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործընթացի՞ց

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է «լրջորեն մտածել» «Պրահայի գործընթացի» ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին իր հետագա մասնակցության շուրջ: Այդ մասին չորեքշաբթի օրը Կիևում կայացած «Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման միջազգային-իրավական մեխանիզմները» խորհրդաժողովում հայտարարեց Ուկրաինայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Էյնուլլա Մադաթլին: Դա, նրա խոսքով, տեղի կունենա, «եթե Հայաստանը հապաղի կամ էլ բացասական պատասխան տա Մադրիդյան սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներին:

Նա ավելացրեց, որ Բաքուն «զանազան տարբերակներ» է դիտարկում և ձգտելու է, որպեսզի «ցանկացած ճանապարհով» վերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

Արժե նշել, որ նման հայտարարությունները միանգամայն համահունչ են պաշտոնական Բաքվի ռազմատենչ ճարտասանությանն ու պատերազմ սկսելու մասին Իլհամ Ալիևի մշտական սպառնալիքներին: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը հատուկ պատճառ է փնտրում, որպեսզի ձախողի բանակցությունները, որոնց հնարավոր արդյունքները, ըստ ամենայնի, բոլորովին նրա սրտով չեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---